ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս իշխանություններին․ «Ժողովուրդ»

ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս իշխանություններին․ «Ժողովուրդ»
06.02.2021 | 13:24

«Ժողովուրդը» գրում է.

«Երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է աղմկահարույց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց: Այն հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական, ապաքաղաքական կրթության ջատագով իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ իշխանության ներկայացուցիչները քննարկում էին՝ ինչպես վարվել նախագծի սկանդալային մի կետի հետ, ըստ որի՝ նախագծի ընդունումից հետո նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին: Երեկ հանձնաժողովում եկել են այն եզրահանգման, որ առավելագույն ձայներ հավաքած երեք հոգու անունը ուղարկում են նախարարին, և նրանցից մեկին նշանակում է նախարարը:

Այսկերպ իշխանության ներկայացուցիչները որոշել են, իբրև թե, մեղմել իրավիճակը, բայց սա ևս նշանակում է, որ կրկին նախարարն է որոշում, թե իր համար ով է ցանկալի թեկնածուն, ու ըստ այդմ էլ նշանակումն իրականացնում է: 2020-ի դեկտեմբերի 3-ին այն՝ որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց, ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը՝ որոշ կետեր անընդունելի համարելով։ Այս շաբաթ մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգում պետք է հարցն ընդգրկվի։ Թե ԱԺ ամբիոն հասնելով՝ նախագիծն ինչ փոփոխությունների կենթարկվի, դժվար է այս պահին ասելը»:

Դիտվել է՝ 18459

Մեկնաբանություններ